Լոս Անջելեսում գողերը 1800 գալոն օղի են գողացել հայ ընտանիքին պատկանող գործարանից, հայտնում է KTLA5-ը։
Գողերը մտել են Արտա Ղուկասյանին պատկանող գործարան եւ տարել ավելի քան 9 հազար շիշ օղի՝ 280 հազար դոլար ընդհանուր արժողությամբ։ Նրա խոսքով՝ գողերը տարել են նաեւ գործարանի գույքը։ Նա կարծում է, որ մոտ 3 շաբաթ առաջ չարագործներին ֆիքսել է անվտանգության տեսախցիկը։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է տղամարդը չորեքթաթ սողում շենքի տանիքին։ Սակայն ոչինչ չէր ձեռնարկվել։ Ղուկասյանը մտահոգ է այն հանգամանքով, որ գողերը կփորձեն ալկոհոլը վաճառել անչափահասներին։