News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Շատերը համոզված են, որ Երրորդ Աշխարհամարտը հեռու չէ: Չնայած պատերազմի բնույթն (միջուկային, տնտեսական, կիբեր) անհայտ է, շատերը կարծում են, որ ամեն ինչ շատ, շատ վատ է, գրում է Indy100-ը: Այն  10 երկրների ցանկ է կազմել, որտեղ կարելի է երրորդ համաշխարհային պատերազմից թաքնվել:

1. Իսլանդիա

Իսլանդիան առաջինն է աշխարհոի Խաղաղության համաշխարհային ինդեքսում, որպես աշխարհի ամենախաղաղ երկիր:

Բացի այդ, երկիրը աշխարհագրականորեն հեռու է գլոբալ հակամարտության մեջ ներգրավված պետություններից (օրինակ, Ամերիկայից, Հյուսիսային Կորեայից, Ռուսաստանից ու Իրանից):

2. Կանադա

Կանադան Խաղաղության համաշխարհային ինդեքսում 8-րդն է: Նա ներքին եւ միջազգային հակամարտություների բաժնում հինգից 1,1 միավոր է վաստակել, ինչը պատերազմի առնչությամբ ամենաքիչ ներգրավածություն ունեցող երկրներից մեկն է նրան դարձնում:

3. Նոր Զելանդիա

Երկրի լավագույն կողմերից մեկը ինքնապահովման ձգտումն է. Այն հիդրոէլեկտրաէներգետիայից իր էլեկտրականության կեսից ավելին է ստանում,  ունի բերրի հողեր, ինչը հնարավորություն է տալիս գյուղատնտեսական արտադրանք ունենալ:

Հաշվի առնելով իր հեռավոր դիրքը՝ Նոր Զելանդիան լավ ընտրություն է համաշխարհային պատերազմի դեպքում:

4. Պորտուգալիա

Պորտուգալիան Գլոբալ խաղաղության ինդեքսում երրորդ տեղն ունի: Պորտուգալիան, ըստ Politico-ի, դարձել է «կայունության օազիս»:

5. Ավստրիա

Ավստրիան համաշխարհային խաղաղության ինդեքսում 4-րդ տեղն է զբաղեցնում: Եթե դա բավարար չէ ուշադրություն գրավելու համար, ապա պետք է նշել, որ հակամարտությունների, ռազմականացման, հասարակության եւ անվտանգության ոլորտներում այն 5-ից 1,5 միավորից պակաս է հավաքել:

6.Դանիա

Դանիան այս ցանկում ֆավորիտ է, թեեւ ՆԱՏՕ-ի իր կարգավիճակով նրան պատերազմի մեջ է հնաարավոր ներքաշվել, այն ունի հաղթաթուղթ՝ Գրենլանդիա: Տարածաշրջանը ապաքաղաականացված է եւ  բավական հեռու է հնարավոր էպիկենտրոններից:

7. Ֆիջի

Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Ֆիջի կղզին աշխարհագրականորեն մեկուսացված է եւ հետեւաբար բավականին անվտանգ վայր է: Կառավարությունը ավանդաբար չի միջամտում գլոբալ հակամարտություններին:

8. Սլովենիա

Սլովենիային մեծապես հաջողվել է հեռու մնալ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներից, հետեւաբար կարելի է ենթադրել, որ այն հետագայում էլ նույն դիրքը կզբաղեցնի:

9. Շվեյցարիա

Շվեյցարիան ունի ռազմական չեզոքության ամենահին պատմությունը, որը ստեղծվել է 1815 թվականի Փարիզի պայմանագրի օրերում: Այդ ժամանակից ի վեր երկիրը չի մասնակցում արտաքին պատերազմին:

10. Իռլանդիա

Իռլանդիան 1930-ական թվականներից սկսած ռազմական չեզոքություն է պահպանում: Եթե Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվի, Իռլանդիան հավանաբար կպահպանի այդ չեզոքությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ