Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Ժերոմ Բելլանժերն անկեղծ ցավակցություններ է հայտնել գնդապետ Անդրանիկ Սարգսյանի և լեյտենանտ Քվենտին Կլիզի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին, որոնք զոհվել են Մերտ-է-Մոզել դեպարտամենտի Ռոժևիլի շրջանում Mirage 2000D կործանիչի կործանման հետևանքով։
44-ամյա Սարգսյանը կատարել է 2200 թռիչքային ժամ և 55 մարտական թռիչք (Աֆղանստան, Մալի, Նիգեր, Սուդան, Չադ)։
Դեպքի պատճառների քննությունը շարունակվում է։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Mirage 2000D կործանիչը կործանվել է Ֆրանսիայի հյուսիս-արևելքում




























