News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկացի անօթեւան Ջոնի Բոբիթը կարող է գրեթե 300 հազար դոլարով հարստանալ այն բանից հետո, երբ նա աղջկան օգնել է՝ տալով իր վերջին փողը, հայտնում է Associated Press-ը:

Նոյեմբերի 17-ին Քեյթ Մակկլյուրը կանգնած է մնացել Նյու Ջերսիի խճուղիներից մեկում, քանի որ վերջացել էր մեքենայի բենզինը: Բոբիթը նրան օգնել է՝ տալով վերջին 20 դոլարը, որ աղջիկը կարողանա մեքենան լիցքավորել:

Դրանից հետո Մակկլյուրը մի քանի անգամ եկել է լցակայանի մոտ, որ տղամարդուն սնունդ եւ հագուստ տա: Սակայն դրա հետ մեկտեղ նա համացանցում նաեւ դրամահավաք է սկսել՝ ծրագրելով Բոբիթին օգնելու համար  10 հազար դոլար հավաքել:

Սակայն նոյեմբերի 23-ի երեկոյի դրությամբ սրտացավ օգտատերերն արդեն 280 հազար դոլար էին նվիրաբերել, գումարը շարունակում է աճել: Մակկլյուրը հավելել է, որ կցանկանար անկաշառ մարդու համար ավելին անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ