News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վրաստանի համար անիմաստ է Javelin շարժական հակատանկային հրթիռային համալիրները վերավաճառել Հայաստանին կամ Ադրբեջանին։ Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում ասել է  ՌԴ քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի Ռազմական կանխատեսումների ռուսական կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը։

Նրա կարծիքով հայկական բանակը ձեւավորված եւ հագեցած է ՌԴ ԶՈւ տիպով, եւ սպառազինությունների մոտ 90 տոկոսը կամ ռուսական կամ խորհրդային նմուշների են։ «Այո, իրոք, մենք զենք ենք վաճառում եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին։ Ես հասկանում եմ, որ ամեն դեպքում Ադրբեջանը կփորձի ստանալ համալիրները, սակայն դա նրանց գրպանին հարմար չէ»,– ասել է մասնագետը՝ նշելով, որ ռուսական զենքը շատ ավելի էժան է, քան արտասահմանյան անալոգները, եւ հետեւաբար, կարելի է ավելի շատ գնել, այդ թվում՝ զինամթերք։

Միաժամանակ փորձագետը կարծում է, որ ԱՄՆ–ը պատրաստ է իր կրտսեր զինակիցներին, որոնք պատրաստ են ամեն ինչ վերցնել, վաճառել միայն հնացած սպառազինություններ, որոնք ամերիկացիներն իրենք արդեն չեն օգտագործում։ Ցիգանոկի խոսքով, հենց այդպես ամերիկացիները նաեւ Ադրբեջանին մատակարարեցին հնացած ռազմական նավեր։ Նույն կերպ էլ նրանք ուզում էին վարվել Վրաստանի հետ։

Հիշեցնենք, որ ամերիկյան արտադրության Javelin շարժական հակատանկային հրթիռային համալիրները Վրաստանի համար արժեցել են 75 մլն դոլար։ Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը Վաշինգթոնին հարցում էր ուղարկել 410 հատ Javelin հակատանկային հրթիռ, 72 նշանառու–գործարկային սարքավորում, 10 ուսումնական համալիր եւ 70 մարտկոց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ