News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ռուսաստանը բանակաշինության՝ Արեւմուտքից տարբերվող, սեփական ճանապարհներով են գնացել։ Այս մասին NEWS.am–ի  հետ զրույցում ասել է Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի ռազմական կանխատեսումների ռուսական կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը։

Նրա կարծիքով ՆԱՏՕ–ի անդամ երկրների բանակներում զինծառայողների ուսուցումը շատ ավելի թանկ է արժենում, քան զորակոչային բանակներում։ «Առհասարակ, երբ պետությունները զբաղվում են միայն պրոֆեսիոնալ բանակների ստեղծմամբ, նրանք, ըստ էության, պատրաստվում են պարտության։ Ենթադրենք, հակամարտություն է ծագում, նման զինվորների մեծ մասը զոհվում է, իսկ նոր պրոֆեսիոնալ զինվորներ չկան»,– պարզաբանեց Ցիգանոկը՝ հավելելով, որ Հայաստանն ու Ռուսաստանն այլ ճանապարհով են գնացել, եւ նրանք, ի տարբերություն իրենց ՆԱՏՕ–ի գործընկերների, ունեն ե՛ւ պայմանագրային, ե՛ւ ժամկետային զինծառայողներ։

Մասնագետը հատկապես ընդգծեց, որ զորակոչային կազմը շատ կարեւոր համակարգ է։ Ցիգանոկը մտահոգությամբ նշեց, որ Ռուսաստանում նաեւ ակտիվ խոսակցություններ են ընթանում ամբողջովին պայմանագրային բանակի անցնելու շուրջ, ինչն, ըստ էության, կբերի հին խորհրդային համակարգից հրաժարվելուն, որտեղ հիմնական միջուկը ժամկետային զինծառայողներն էին։ «Սակայն նորմալ փորձագետները խորապես կասկածում են, եւ մենք ասում ենք, որ չի  կարելի բանակում անցում կատարել պայմանագրային համակարգի։ Պետք է լինի մասնագետ պայմանագրային զինծառայող, որն իրոք տիրապետում է համակարգերին, եւ պետք է լինի նորմալ հետեւակային կամ դեսանտավոր»,– վստահություն է հայտնել ռազմական փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ