News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իսպանիայի կառավարության կողմից պաշտոնանկ արված Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մտադիր չէ Բելգիայում քաղաքական ապաստան խնդրել եւ պատրաստ է հանդիպել վարչապետ Մարիանո Ռախոյի հետ։ Այս մասին նա ասել է գերմանական Deutschlandfunk ռադիոկայանի եթերում։

«Ես հաստատ քաղաքական ապաստան չեմ խնդրելու Բելգիայից»,– ասել է Պուչդեմոնը՝ հավաստելով, որ երբեք փախստական չի եղել՝ չնայած իսպանական մամուլում տարածվող կեղծ տեղեկություններին։ «Ես լրիվ օրինական ճանապարհով եմ ժամանել Բրյուսել եւ երբեք չեմ թաքնվել»,– ասել է Պուչդեմոնը։

Պուչդեմոնը հայտարարել է, որ Ռախոյին երկխոսության մասին բազմաթիվ առաջարկներ է ուղարկել։ «Նա ինձ բառացի ասել է. «Ես չեմ կարող եւ չեմ ուզում»,– ասել է Պուչդեմոնը։

«Ես ուզում եմ եւ պետք է խոսեմ վարչապետի հետ եւ հենց երկկողմ զրույց ունենամ նրա հետ, քանի որ Կատալոնիայի խնդրի նման խնդիր չկա Իսպանիայի ոչ մի այլ ինքնավարության տարածքում»,– կարծում է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ