News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանը Սաուդյան Արաբիայի «արկածային» թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանին խորհուրդ է տվել ծանոթանալ տարածաշրջանի տխրահռչակ բռնապետերի անխուսափելի ճակատագրի հետ, հաղորդում է IRNA-ն:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին նշել է, որ արքայազնի հայտարարությունները այնքան «հասուն չեն ու անիմաստ», որ աշխարհում ոչ ոք դրանք լուրջ չի ընդունում: «Սաուդյան թագաժառանգի սխալները, որոնցից վերջինը Լիբանանի ներքին գործերին միջամտելու վերաբերյալ սկանդալն էր, նույնիսկ իրենց ավանդական դաշնակիցների համար խնդիր են դարձել», - նշել է նա:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը New York Times-ին  տված հարցազրույցում Իրանի հոգեւոր առաջնորդ  այաթոլա Ալի Խամենեին «Մերձավոր Արեւելքի Հիտլեր» էր անվանել:

Սաուդյան Արաբիայի արքայազնը Խամենեիին Մերձավոր Արեւելքի նոր Հիտլեր է անվանել

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ