News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մասնակցել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Կոնիայի նահանգային կառույցի համագումարին, որի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական բանաձեւի՝ քննարկման օրակարգ բերելու հետ կապված հարցերին։  Թուրքական Dikkathaber-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն հաստատել է, որ անձամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ խնդրելով ամեն ինչ ձեռնարկել հայկական թիվ 252 բանաձեւի կանխարգելման համար։ «Ես բացեիբաց նշեցի, որ հայկական բանաձեւի օրակարգ գալը լրջորեն կվնասի մեր թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Տիկին Քլինթոնը նշեց, որ բոլոր ջանքերը կգործադրի՝ կանխելու նման զարգացումները»,- նշել է Դավութօղլուն։

Լրագրողներից մեկի հարցին, թե բանաձեւը ընդունվելու դեպքում, Թուրքիայի արձագանքը ի՞նչպիսին կլինի, Դավութօղլուն պատասխանել է. «Այդ ժամանակ աշխարհը կտեսնի Թուրքիայի արձագանքը, սակայն հույս ունեմ, որ նման բան չի լինի»։

Նշենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության հարցով առաջիկա 48 ժամվա ընթացքում քվեարկության անցկացման մասին տեղեկությունը իրարանցում է առաջացրել Թուրքիայի ԱԳՆ-ում։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին աշխատանքներ է տանում մինչ այս Կոնգրեսի աշխատանքների ավարտը քննարկման դնել հայկական թիվ 252 բանաձեւը։  Կոնգրեսը իր անդամների այս կազմով կաշխատի մինչեւ դեկտեմբերի 21-ը, սակայն օրակարգում կան բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պետք է անպայման քննարկվեն, որի պատճառով հնարավոր է, որ Կոնգրեսի աշխատանքները եւս մի քանի օրով երկարաձգեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ