Երեւանի տրանսպորտային համակարգը մշտապես վերանայվում է եւ հաստատվում: Նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով՝ սա միանգամայն անիմաստ աշխատանք է: «Ըստ վիճակագրության՝ ճանապարհային պատահարների հետեւանքով զոհերի տեսակետից ռեկորդային է եղել 2008 թվականը: Այդ ժամանակ զոհվել էր 407 մարդ: Դրանից հետո ցուցանիշը սկսել էր նվազել»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ վերջին շրջանում ճանապարհային պատահարների զոհերի թիվը, անուամենայնիվ, տարեկան 290 մարդ նիշից չի իջնում, եւ սա զգալիորեն ավելի շատ է, քան հայկական կողմի կորուստները շփման գծում: Հասարակական կազմակերպության ղեկավարի կարծիքով՝ սա կապված է ընդհանրապես Հայաստանի ճանապարհատրանսպորտային համակարգի անբավարար կազմակերպման հետ: