News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջեւ բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունների մասին եւ ընդգծել, որ դրանք հնարավորություն են տալիս էլ ավելի մեծ հոգատարությամբ զարգացնել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված միջպետական հարաբերությունները:

Նախագահ Սարգսյանը հանդիպման առիթով մեկ անգամ եւս իր զորակցությունն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին ավերիչ երկրաշարժի հետեւանքով կրած վնասների կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ Իրանը կարճ ժամանակում կվերացնի աղետի հետեւանքները:

Հանրապետության Նախագահը նշել է, որ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 25 տարիներին երկու երկրները կառուցել են բարեկամական եւ փոխըմբռնման ու հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Նախագահը հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները նույն ոգով կշարունակվեն նաեւ ապագայում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն իրանցի գործընկերների հետ մշտապես վարում է անկեղծ ու բաց երկխոսություն եւ շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ արտգործնախարար Զարիֆը Սերժ Սարգսյանին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները եւ շնորհակալություն հայտնել ինչպես նախագահ Ռոհանիի երդմնակալությանը ներկա գտնվելու, այնպես էլ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցական հեռագիր հղելու համար:

Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ իր երկրի համար հարեւան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, եւ Հայաստանը Իրանի համար մշտապես եղել է շատ լավ հարեւան: Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ չնայած հայ-իրանական միջպետական հարաբերություններն արդեն 25 տարեկան են՝ ամրապնդված քաղաքական սերտ կապերով, սակայն երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները դարավոր են: Նախարար Զարիֆն ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը հատուկ հարգանք է տածում հայ ժողովրդի, այդ թվում՝ նրա մաս կազմող Իրանի հայ համայնքի հանդեպ: 

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են տնտեսական կապերի ամրապնդումն ու փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը: Արտգործնախարար Զարիֆի գնահատմամբ՝ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները հարիր չեն երկու բարեկամ երկրների ներկայիս քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Նա Հանրապետության Նախագահին տեղեկացրել է, որ հայ գործընկերոջ հետ այսօրվա բանակցությունների հիմքում ընկած են եղել հատկապես այդ ոլորտի զարգացմանն ուղղված հարցերը: Իրանի արտգործնախարարը նշել է, որ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն է ուղղված նաեւ Երեւանում անցկացված հայ-իրանական գործարար համաժողովը:

Հանդիպմանը Նախագահ Սարգսյանը եւ արտգործնախարար Զարիֆը գոհունակությամբ են խոսել նաեւ միջազգային կառույցներում երկու երկրների փոխգործակցության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ