News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Beeline-ը գործարկել է Quatro SIM նոր բացառիկ առաջարկն ամբողջ ընտանիքի համար։ Միանալով Quatro կամ Neo Max փաթեթներին՝ հաճախորդները ստանում են նվեր մինչեւ 5 SIM քարտ, որոնց միջոցով կարելի է ամեն ամիս անվճար զանգեր կատարել բջջային ցանցում, բջջային ինտերնետից օգտվել եւ դիտել ալիքներ BeeTV հեռուստատեսությամբ։

«Մենք շարունակում ենք զարգացնել մեր կոնվերգենտ ծառայությունները, եւ Quatro SIM-ը գալիս է լրացնելու այն առաջարկների շարքը, որոնք հասանելի գներով տրամադրում են մաքսիմալ ծառայություններ։ Վստահ եմ, որ մեր բաժանորդները բարձր կգնահատեն այս հնարավորությունը եւ կվայելեն մեր պարզ եւ հարմար առաջարկը», - նշեց Հայաստանում Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

Quatro ծառայության բաժանորդները կստանան նվեր մինչեւ 5 SIM քարտ, անսահմանափակ զանգեր խմբի մեջ, ամսական 200 Մբ բջջային ինտերնետ եւ BeeTV 20 ալիքների բաժանորդագրություն։ Neo Max-ի բաժանորդները կստանան 2 SIM քարտ, անսահմանափակ զանգեր խմբի ներսում, ամսական 100 Մբ բջջային ինտերնետ եւ BeeTV 10 ալիքների բաժանորդագրություն։ Neo Max-ի փաթեթների բաժանորդագրության ամսական արժեքն է 5990 դրամից սկսած։

Առաջարկը հասանելի է Quatro եւ Neo Max փաթեթների եւ՛ նոր, եւ՛ գործող բաժանորդների համար։ Միանալ առաջարկին կարելի է Beeline-ի բոլոր գրասենյակներում, ինչպես նաեւ www.beeline.am կայքում՝ լրացնելով համապատասխան հայտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ