iPhone X-ի օգտատերերը դժգոհել են, որ համակարգի թարմացումից հետո Face ID-ի աշխատանքը դադարեցվել է, հայտնում է 9to5mac-ը:
Օգտատերերի խոսքով՝ մինչեւ iOS 11.2 թարմացնելուց հետո էկրանին «Այս iPhone-ում անհնար է Face ID-ն ակտիվացնել» հաղորդագրություն է հայտնվել: Խնդիրը լուծելու համար դեպքերի մեծ մասում անհրաժեշտ է եղել միայն սմարթֆոնը վերբեռնել:
iPhone X-ը վերբեռնելու համար անհրաժեշտ է սեղմել ձայնը բարձրացնելու ստեղնը, այնուհետեւ իջեցնելու, որից հետո 10 վայրկյան սեղմած պահել ապաարգելափակման կոճակը: Իսկ եթե վերբեռնումը չի օգնում, խորհուրդ է տրվում դիմել Apple-ի աջակցման ծառայությանը:
iOS 11.2 տարբերակը թողարկվել է շաբաթ օրը՝ դեկտեմբերի 2-ին: Այն ուղղում է սմարթֆոնի մշտական վերբեռնման հետ կապված սխալները, որը սկսել է գործել միայն դեկտեմբերի 2-ին ժամը 00:15-ից հետո: