News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն խանգարում է ՆԱՏՕ եւ Ռուսաստանի ներկայացուցիչների միջեւ ավելի հաճախակի հանդիպումների անցկացմանը: «Մենք աջակցում ենք բանակցություններին, երբ կա նպատակ», - Բրյուսելում ՆԱՏՕ երկրների գործընկերների հետ բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է DW-ն:

Նա ընդգծել է, որ երկխոսության բարելավման եւ պարբերական հանդիպումների մասին կարելի է մտածել միայն Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման գործընթացի առաջընթացից հետո:

Ռուսաստանի հետ երկխոսության ընդլայնմանն աջակցելու համար վերջերս Գերմանիան է արտահայտվել: The DPA գործակալությունը, սակայն, նշում է, որ Թիլերսոնի այս հայտարարությունից հետո այդ ջանքերը ակնհայտորեն դատապարտված են ձախողման: ՆԱՏՕ հանդիպումը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հնարավոր է միայն այն դեպքում, եթե դաշինքի բոլոր 29 անդամ երկրները կողմ արտահայտվեն դրան:

Դեկտեմբերի 7-ին Վիեննայում նախատեսված են Թիլերոնի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ