News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վիեննայում մեկնարկեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին Twitter-ում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին եւ Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ