News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան հատուկ ջոկատ կստեղծի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ոչնչացնելու համար, հաղորդում է «Կոմերսանտ» պարբերականը:

Հարավային Կորեայի ղեկավարությունը պաշտոնապես երկրի 2018-ի պաշտպանական բյուջեի մեջ ներառել է Կիմ Չեն Ընի սպանության ծախսերը:

340 միլիոն վոն (310 հազար դոլար) կուղղվեն 1000 մարդուց բաղկացած ջոկատի մարզումներին ու սպառազինմանը, որի նպատակն է լինելու հյուսիսկորեական ղեկավարության ոչնչացումը:

Ենթադրվում է, որ ջոկատը մարզվելու է ամերիկյան SEAL Team Six ջոկատի ծրագրով, որը 2011-ին ոչնչացրել է միջազգային ահաբեկիչ Ուսամա բեն Լադենին, գրում է պարբերականը: Հատուկջոկատայինների տրամադրության տակ կլինեն ինքնասպան անօդաչուներ, հետախուզական դրոններ, նռնականետներ: Կան նաեւ ամերիկյան փոխադրամիջոցային Ch-47 Chinook ուղղաթիռի արդիականացման ու կատարելագործման ծրագրեր, որը պետք է աննկատ մտնի Հյուսիսային Կորեայի տարածք:

Հարավկորեացի պաշտոնյաները պատրաստվում են ժամանակի հետ մեծացնել ջոկատի ծախսերը՝  ծախսելով 26 միլիարդ վոն (24 միլիոն  դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ