News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Աստղագետները բացահայտել են ամենահին մեծածավալ սեւ անցքը. այն հայտնվել է Մեծ պայթյունից ընդամենը 600 մլն տարի անց, իսկ դրա զանգվածը Արեւի զանգվածից 800 անգամ մեծ է, հայտնում է Nature ամսագիրը։

Համարվում է, որ Արեւի քաշը միլիարդավոր կամ միլիոնավոր անգամներ գերազանցող, զանգված ունեցող գերծավալուն սեւ անցքերի ձեւավորումը գալատիկաների կազմավորման նախնական փուլն է։ Անցքը կլանում է շրջապատող նյութը՝ ձեւավորելով ակրեցիոն սկավառակ։ Այդպես առաջանում են քվազարներ՝ գալակտիկաների ակտիվ միջուկներ։ Դա տեսանելի Տիեզերքում ամենավառ աստղաբանական օբյեկտներից մեկն է։

Աստղագետների հայտնաբերած քվազարը եւ դրա սեւ անցքը ստացել են ULAS J1342+0928 անվանումը։ Օբյեկտները Արեգակնային համակարգից 13.1 մլրդ լուսային տարվա հեռավորության վրա են։ Սեւ անցքի զանգվածը հետազոտողները գնահատում են 800 անգամ ավելի շատ, քան Արեւինն է։ Այն հայտնվել է 690 մլրդ տարի առաջ, երբ Տիեզերքն իր այսօրվա տեսքի միայն 5 տոկոսն էր ձեւավորել։ Մինչ այս ամենահին քվազարմն ու սեւ անցքն էր համարվում ULAS J1120+0641 զույգը, որը ձեւավորվել էր Մեծ պայթյունից 750 մլն տարի անց եւ Երկիր մոլորակից 13.04 մլրդ լուսային տարվա հեռավորության վրա է գտնվում։

Աստղագետները դեռեւս դժվարանում են բացատրել, թե ինչպես է սեւ անցքն այդքան արագ կարողացել նման հսկայական չափերի հասնել։ Նրանք հույս ունեն, որ դրա ուսումնասիրումը թույլ կտա ավելի շատ բան հասկանալ, թե ինչպես են աճում սեւ անցքերը եւ ինչպես են ազդում տիեզերքի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ