Հոլանդական Mr.Friendly ընկերությունը Էկրանով «խելացի» միզարան է ստեղծել, հաղորդում է The Next Web-ը:
Չափիչ սարքերի շնորհիվ՝ միզարանը որոշում է, երբ է նրան տղամարդը մոտենում: Դրանից հետո այն ավտոմատ էկրանին գովազդ է ցուցադրում: Դրա հետ մեկտեղ ստեղծողները նաեւ «Ամպային կառավարման կենտորն» են ստեղծել, որից օպերատորը կարող է ամբողջությմաբ վերահսկել խելացի միզարանին:
Մասնագետները նաեւ նշում են, որ իրենց գյուտը ջուրը տնտեսում է եւ հոտերը չի տարածում: «Խելացի» միզարանի գինը չի հաղորդվում: