News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

Երևանում «Նորք հոգեբուժական կենտրոնի» փոխարեն կկառուցվի բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն: Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, նման որոշում է կայացրել Կառավարությունը:

Նիստի ընթացքում որոշվել է Նորք Մարաշում գտնվող համապատասխան գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ին: Պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում բիզնես կենտրոնը հիմնադիրների մասով փոխկապակցված «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ի հետ համատեղ կիրականացնի 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում՝ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով և կստեղծի 1000 աշխատատեղ:

Նշենք, որ այս ընկերությունները մասնագիտացված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և վերջիններիս ստեղծած համակարգչային ծրագրերը մեծ ճանաչում ունեն ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news