News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը հրահանգել է անցնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) բանակցությունների երկրորդ փուլին: Այս մասին ԵՀ նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ Բրյուսելում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է DW-ն: 

Այժմ ԵՄ երկրները պետք է որոշեն՝ արդյոք բանակցությունների առաջին փուլում «բավարար հաջողությունների» հասել են, ասել է Յունկերը:

Մի քանի ամիս շարունակ Լոնդոնն ու Բրյուսելը չէին կարողանում միասնական կարծիքի հանգել մի շարք առանցքային կետերի շուրջ, որոնցից 3 հիմնական վիճելի հարցերն են՝ փոխհատուցման գումարը, որը Լոնդոնը պետք է ԵՄ-ին վճարի ԵՄ-ից դուրս գալու համար, Միացյալ Թագավորությունում բնակվող ԵՄ 3,2 մլն քաղաքացիների ճակատագիրը եւ Իռլանդիայի հետ Մեծ Բրիտանիայի սահմանների բաց լինելը:

Նախօրեին ԵՄ-ն Մեծ Բրիտանիային մինչեւ այս շաբաթավերջ ժամանակ էր տվել Brexit-ի հարցով առաջին փոխզիջումային համաձայնագրերին հասնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ