News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունգարիայի կառավարությունը արգելափակել է Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ընդլայնման ծրագիրը: Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը հույս ունի այս կերպ ճնշում գործադրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա, հայտնում է dpa-ն:

Գործակալության տեղեկություններով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի 11 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, Բուդապեշտին են դիմել նամակով, որում Հունգարիայի իշխանություններին կոչ են արել չփորձել ՆԱՏՕ-ի միջոցով Կիեւի վրա ճնշում գործադրել: Երկկողմանի վեճերը չպետք է անդրադառնան Հյուսիսատլանտյան դաշինքում համագործակցության վրա, նշված է ուղերձում:

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը ի պատասխան գործակալության հարցման չի մեկնաբանել այս փաստաթուղթը: «ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հետ գործնական համագործակցությունը շարունակում է»,- հայտնել է դաշինքի պաշտոնական ներկայացուցչի տեղակալը՝ նշելով, որ հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի հանդիպում կկայանա դեսպանների մակարդակով: dpa-ի տեղեկություններով՝ Բուդապեշտը շարունակում է արգելափակել ավելի բարձր մակարդակով հանդիպումը:

Երկու երկրների միջեւ վեճը ծագել է  սեպտեմբերին Ոկրաինայի Գերագույն ռադայի կողմից «Կրթության մասին» օրենքն ընդունելուց հետո: Հունգարիայի վրդովմունքն էր հարուցել հատկապես 7-րդ հոդվածը, որի համաձայն 2018-ից երկրում կրթությունը կկատարվի պետական լեզվով: Հունգարիայի ԱԳՆ-ն պնդում է, որ բարեփոխումը խախտում է ազգային փոքրամասնությունների եւ Ուկրաինայում բնակվող անդրկարպատյան հունգարների իրավունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ