News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին առաջարկել է այցելել Սպիտակ տուն, այն ժամանակ, երբ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի Պաղեստինի ազգային վարչակազմ այցը ընդհատվել էր՝ Վաշինգթոնի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու պատճառով, հաղորդում է իսրայելական Haaretz պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ Թրամփը Աբասին առաջարկել է հանդիպել առաջիկա մի քանի շաբաթում: Այդ ընթացքում նա պետք է բուժման համար Վաշինգթոնում գտնվի: Հրավերքը հնչեցվել է ԱՄՆ ղեկավարի կողմից՝ Աբասի հետ դեկտեմբերի 5-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Հանդիպման ստույգ ժամանակն առայժմ հայտնի չէ, պարբերականին հայտնել են Թրամփի աշխատակազմից:

Մայքլ Փենսը մոտ օրերս պատրաստվում է այցելել Իսրայել: Նախօրեին Պաղեստինի իշխանությունները հրաժարվել են նրան ընդունել: Պաղեստինում այդպիսով պատասխանել են ամերիկյան իշխանությունների՝ Երուսաղեմը հրեական պետության մայրաքաղաք ճանաչելու որոշմանը, փոխանցում է տեղական Maan գործակալությունը:

 «Մենք պաղեստինյան տարածքներում չենք ընդունի ԱՄՆ փոխնախագահին ՝ ի պատասխան գրավյալ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման», - հայտարարել է իշխող պաղեստինյան ՖԱԹՀ շարժման ներկայացուցիչ Ջեբրաիլ Ռաջուբը: Ըստ նրա՝ Փենսը փորձել է Մահմուդ Աբասի հետ պայմանավորվել հանիպման համար, բայց նրան մերժել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ