News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ինձ մտահոգող ահազանգը, որ ես բարձրաձայնում եմ հիմա առողջությանս հետ կապված, շատ հավանական է ողբերգական ավարտ կունենա եթե շտապ ձեւով առաջը չառնվի։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարել է Կարո Եղնուկյանը՝ միջնորդելով իր խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ցանկանում եմ մանրամասնել մինչեւ կալանավորումս իմ ունեցած հիվանդությունների եւ կալանավայրում դրանց հետագա ընթացքի մասին:

Վերջին 16 ամիսների ընթացքում՝ գտնվելով կալանավայրում, ես չեմ բարձրաձայնել իմ մի շարք հիվանդությունների մասին, որոնք ես ունեցել եմ մինչեւ կալանավորվելը: Չեմ ահազանգել դրանց մասին քանի, որ քրեակատարողական հիմնարկը որոշ չափով անհրաժեշտ պայմանները ապահովել էր եւ ես ստացել եմ ընտանիքիս հետեւողական աջակցությունը՝ համապատասխան դեղորյաքների եւ սարքավորումների հետ կապված։

Վերջին 5 դատական նիստերին մասնակցելու պատճառով առաջացած «կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնիա»-ն միանալով արդեն խրոնիկական դարձած արյան մակարդելիության եւ խոլիստերինի պրոբլեմների հետ մի քանի անգամ բազմապատկում է ինսուլտի եւ սրտի կաթվածի ռիսկայնությունը եւ դրա ուժգնությունը:

Ի տարբերություն «խրոնիկ հիպերտոնիա»-ի, որը կարգավորվում է դեղորայքով, «կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնյա»-ն դրվագային է, որը տեղի է ունենում որոշակի իրավիճակի պատճառով։ Կրիզիսային է համարվում, եթե արյան ճնշման եւ զարկերակի տատանումը շատ մեծ է։ Իմ դեպքում նորմալ ամենօրյա ճնշումս 120/80-ից իսկ զարկերակս՝ 70։ Երբ էպիզոդ է տեղի ունենում արյանս ճնշումը կտրուկ եւ ակնթարթային կերպով բարձրանում է 220/120 եւ ավելի, իսկ զարկերակս ՝146 եւ ավելի։ Այս կտրուկ եւ ակնթարթային բարձրացումը համադրելով արդեն գոյություն ունեցող արյան մակարդելիության եւ խոլեստերինով պայմանավորված խնդիրների հետ, բավականին բարձրացնում է ինսուլտի եւ սրտի կաթվածի հավանականությունը, որը անխուսափելիորեն կարող է հանգեցնել մահվան»:

Հենց այդ հիմքով Կարո Եղնուկյանը եւ նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն են ներկայացրել Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան քրեական գործից  Եղնուկյանի մասով գործն անջատելու կամ Եղնուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու, կամ դատական նիստերը առանց Եղնուկյանի մասնակցության անցկացնելու մասին, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը չի ընդունում իրեն առաջադրված  մեղադրանքը եւ գաղափար չունի,  թե ինչ գործողությունների համար են իրեն  մեղադրանք առաջադրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ