News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վիեննայում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո երեք համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունն առ այն, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, շատ կարեւոր է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Երեք համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունն առ այն, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով, Մինսկի սկզբունքների հիման վրա: Սա շատ կարեւոր է, սա այն է, ինչ մեկ տարուց ավելի պնդում է  հայկական կողմը: Մենք նշում ենք, որ առանց այս պայմանավորվածությունների իրականացման անհնար է որեւէ առարկայական առաջընթաց ակնկալել մեր բանակցային գործընթացում: Մենք բացառում ենք խնդիրը ռազմական ուղով լուծումը, մենք տարածաշրջանում բացառապես խաղաղության պահպանման կողմնակից ենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ