News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ Ամանորը ամենամեծ եւ բոլորի կողմից սիրված տոնն է Հայաստանում։ Դրա նկատմամբ վերաբերմունքն առանձնահատուկ է․ մարդիկ այն նշում են ոչ միայն տոնածառը զարդարելով, այլ  նաեւ սեղանը։

Օրացուցային տարվա վերջին օրը, ի համեմատություն այլ ամիսների, մանրածախ ապրանքների շրջանառությունը կտրուկ աճում է։Այսպես՝ անցյալ տարի մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալը դեկտեմբերին, նոյեմբերի հետ համեմատած, աճել է ավելի քան 1․6 անգամ։

Միջինում բնակչության մեկ շնչի համար նոյեմբերին մեծածախ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 35․3 հազար դրամից էլ պակաս, իսկ դեկտեմբերին աճել է մինչեւ 57,7 հազար դրամ։ Այս երկու ցուցանիշների միջեւ տարբերությունը՝ մոտ 22 հազար դրամ, ինչ-որ պատկերացում է տալիս մեկ շնչի հաշվարկով  ամանորյա ծախսերի մասին։

Բնականաբար, միջին ցուցանիշը մեր հասարակության տարբեր շերտերի կենսամակարդակի հսկայական անդունդը քողարկում է։ Օրինակ, բնակչության ամենաաղքատ շերտի 10 տոկոսի համար մեկ շնչին բաժին հասնող եկամուտը չէր հասնում անգամ ամսական 9․4 հազար դրամի։ Եթե սրանից հանենք կոմունալ ծախսերը, հասարակական տրանսպորտը եւ այլն, ապա Նոր տարվա սեղանի համար գումար գրեթե չի մնում։

Բայց անգամ ամենաաղքատ ընտանիքները փորձում են որեւէ կերպ նշել տոնը։ Որպեսզի գոնե տարին մեկ անգամ փորձեն մնացած ժամանակ անհասանելի ուտելքները, հյուրերին էլ արժանավայել ընդունեն։ Ոմանք այս նպատակով անգամ պարտք են վերցնու, հետո ամիսներով վերադարձնում այն։ Ի դեպ, հաճախ հենց վաճառքի փոքր կետերն իրենք են մշտական  հաճախորդներին ապառիկով տալիս։

Ընտանեկան  բյուջեի ծախսեր խնդիրն ավելի է ծանրանում ամանորյա խառնաշփոթից, երբ գները կտրում բարձրանում են։ Հիշեցնենք, որ անցած ամիսներին մի շարք կարեւոր սննդամթերքներ՝ միսը, ձուկը, կարագը, արդեն կտրուկ թանկացել են։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ