News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բլոքչեյն տեխնոլոգիան կարող է վերափոխել ամբողջական ճյուղեր եւ մեծ թվով հետաքրքիր ու օգտակար որոշումներ բերել ֆինանսների, պետական կառավարման, առողջապահության կազմակերպման եւ շատ այլ ոլորտներում: Հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց առաջատար բլոքչեյն-ռազմավար եւ Microsoft-ի տեխնիկական քարոզիչ Կոնստանտին Գոլդշթեյնը, որը Հայաստանում է դեկտեմբերի 9-ին Երեւանում ընթացող Microsoft-ի «Blockchain and Cloud Day» համաժողովին մասնակցելու համար:

Ի՞նչ է բլոքչեյնը

Բլոքչեյնը (Blockchain) տվյալների պահման միջոց է, գործարքների, պայմանագրերի թվային ռեեստր: Բլոքչեյնում կարելի է պահպանել ցանկացած տեղեկություն: Սակայն տեխնոլոգիայի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այդ տեղեկությոնները պահպանվում են մեկ տեղում՝ տեղաբաշխված ամբողջ աշխարհոմ մի քանի հարյուր կամ նույնիսկ հազար համակարգիչների միջեւ:

«Բլոքչեյն տեխնոլոգիան հիմնված է 4 հիմնական սկզբունքի վրա, առաջին՝ տեղեկությունները տեղաբաշխված են բոլոր մասնակիցների միջեւ (այլ խոսքով՝ մենք 3 հոգի համակարգիչ ունենք, եւ բոլորիս մոտ նույնական, միատեսակ տեղեկություններ կան), երկրորդ սկզբունքը՝ քանի որ տեղեկությունները տեղաբաշխված են բոլոր մարդկանց համակարգիչների միջեւ, որոնք այս համակարգին են միացված, բոլորն այդ տեղեկություններին հասանելիություն ունեն»,- պարզաբանեց մասնագետը:

Նրա խոսքով՝ երրորդ սկզբունքը վերաբերում է տեխնոլոգիայի անվտանգությանը. Բլոքչեյններում տեղեկությունները պահպանվում են գաղտնագրության կիրառմամբ, ով հատուկ բանալի ունի, կկարողանա նրան հասանելիություն ստանալ:

Չորրորդ սկզբունքը՝ բլոքչեյնի ռեեստրն անփոփոխ է. բլոքչեյնում հայտնված գործարքները կամ տեղեկությունները անփոփոխ են, ինչն այն թափանցիկ է դարձնում բոլորի համար, ովքեր այս համակարգին միացած են:

«Իսկ ամենագլխավորը՝ քանի որ բլոքչեյնը տեղաբաշխված ռեեստրի տեխնոլոգիա է, հատուկ ալգորիթմ կա, ուղեցույց, որը թույլ է տալիս միմյանց հետ փոխգործակցել առանց որեւէ ծառայության, որը կկարողանար այդ գործարքները ստուգել: Այլ խոսքով՝ այս տեխնոլոգիան թույլ է տալիս տարբեր գործակալների փոխգործակցել առանց միջնորդների»,- նշեց մասնագետը

Նրա խոսքով՝ միջնորդներից հրաժարվելը կարող է դրվել մեծ թվով հեափոխական որոշումների, նոր բիզնես մոդելների հիմքում:

«Բլոքչեյնը, որպես տեխնոլոգիա, անչափ հետաքրքիր է, կարող է ամբողջական ճյուղեր վերափոխել եւ մեծ թվով հետաքրքիր ու օգտակար լուծումներ բերել»,- նշեց Գոլդշթեյնը:

Ո՞ր ոլորտներում է հնարավոր բլոքչեյնն օգտագործել

Մասնագետի խոսքով՝ այս տեխնոլոգիան արդեն այսօր լայնորեն կիրառելի է ֆինանսական, ռիթեյլի, արտադրության ոլորտներում: Այն կարող է նաեւ օօգտագործվել պետական կառավարման ոլորտում, անշարժ գույքի ռեեստրում, առողջապահության կազմակերպման ոլորտում, ինչը հնարավորություն կընձեռի վերջապես ազատվել  բազմաթիվ թղթապանակներից եւ տեղեկությունները սկսել պահել մեկ համակարգում:

«Բլոքչեյնն ընդհանուր առմամբ կիրառելի է բոլոր ոլորտներում: Կարծում եմ՝ մենք հաջորդ տարի արդեն նոր կոմերցիոն որոշումների հոսք կտեսնենք»,- նշեց Գոլդշթեյնը:

Բլոքչեյնն ու Հայաստանը

Հայաստանում դռեւս բլոքչեյնի տեխնոլոգիան լայն կիրառում չունի: Մասնագետի խոսքով՝ տեխնոլոգիայի առավել ակտիվ օգտագործումը մեծ թվով հնարավորություններ կստեղծի նոր արտադրանքի, նոր բիզնես որոշումների համար: Այս տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր կլինի մեծ թվով գործընթացներ ավտոմատացնել, իսկ գործարքներն ավելի էժան, արագ եւ արդյունավետ դարձնել:

«Օգտվողները հավանաբար չեն էլ իմանա, որ իրենք ինչ-որ բան են օգտագործում, որի մեջ բլոքչեյն կա, այդուհանդերձ՝ նրանք կզգան մոտեցման տարբերությունը եւ հնարավոր է՝ նույնիսկ գնի մեջ, այս կամ այն այլ ծառայություններից օգտվելու դեպքում»,- նշեց Գոլդշթեյնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ