News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի եւ այլ երկրների ավելի քան 200 արվեստի գործիչներ կոչ են արել ազատել Թուրքիայում կալանավորված լրագրող Դենիզ Յուջելին, հայտնում է Welt թերթը, որտեղ աշխատում էր լրագրողը։

Պարբերականի տեղեկություններով՝ այդ կոչը պաշտպանողների թվում է U2 ռոք խմբի մենակատար Բոնոն, երգիչ Սթինգը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկն ու կինոռեժիսոր Ֆաթիհ Աքընը։ «Դեկտեմբերի 10-ին կլրանա 300 օրը, ինչ Դենիզ Յուջելը բանտարկված է եւ պահվում է խիստ ռեժիմի բանտում, առանց որեւէ մեղադրական եզրակացության»,- նշել են նախաձեռնության հեղինակները։

Յուջելը Թուրքիայում կալանավորվել էր 2017-ի սկզբին եւ տեղակայվել մենախցում։ Նրան մեղադրում են ահաբեկչական  կազմակերպության աջակցության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ