Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Վաշինգթոնի որոշումը ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին՝ դրանով այն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով, հայտնում է NTV-ն:
Հեռուսաալիքի տեղեկություններով՝ Էրդողանը Մակրոնի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Երուսաղեմի պատմական կարգավիճակի պաշտպանությունը ամբողջ մարդկության պարտավորությունն է: Կողմերը նաեւ պայմանավորվել են համատեղ ուժերով փորձել ԱՄՆ-ին համոզել փոխել իր որոշումը: