News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Զվարթնոց» օդանավակայանում դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 05:10-ի սահմաներում նշված օդանավակայանի անվտանգության ծառայությունից «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին տեղեկացրել են, որ Երեւան-Վարշավա թիվ 728 չվերթի ինքնաթիռի ուղեւորների ստուգման գոտում մի քաղաքացի անկարգություններ է կատարում:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ նշված չվերթի ուղեւոր, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության քաղաքացի, Լոնդոն քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ իրավաբան, 46-ամյա Առաշ Նասուրինը օդանավակայանի ուղեւորների եւ նրանց ձեռքի ուղեբեռների զննման կետում գտնվելով ոչ սթափ վիճակում հրաժարվել է կատարել զննումը կատարող աշխատակցի օրինական պահանջները:

Աղբյուրի տեղեկություններով՝ այդ ամենը տեւել է մոտ 10-15 րոպե, որը զուգորդվել է նաեւ միմյանց քաշքշելով, որի ժամանակ էլ Նասուրինը անգլերենով հայհոյանքներ է տվել նշված չվերթի ներկայացուցիչ, Երեւանի բնակիչ 27-ամյա Ռաֆայել Շ.-ի հասցեին: Քաշքշոցի ընթացքում Ա. Նասուրինը ստացել է ձախ հոնքի վնասվածք:

Արդեն առավոտյան՝ ժամը 09:30-ի սահմաններում, այս անգամ Ոստիկանություն է դիմել Ա. Նասուրինը եւ հայտնել, որ թիվ 728 չվերթի ինքնաթիռով մեկնելու ժամանակ ուղեւորների եւ ձեռքի ուղեբեռների զննման գոտում մի քաղաքացի իրենից պահանջել է, որ ինքը կրկնակի զննություն անցնի եւ այդ հարցի շուրջ սկսել է իր հետ վիճել, որի ժամանակ էլ քաղաքացին ձեռքի հեռախոսով հարվածել է իր ձախ հոնքին, ինչի հետեւանքով ինքը ստացել է մարմնական վնասվածք:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռաֆայել Շ.-ն աշխատում է «ՊՈԼԷՅՐ տուր» ՍՊԸ լեհական ավիաընկերության ներկայացուցիչ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ