Կիեւի կենտրոնում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Ցեղասպանություն հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության ու այդ հանցագործության նախազգուշացման օրվան նվիրված հանրահավաք եւ մաղթանք, հայտնում է AnalitikaUA.net-ը։
Հայ եւ ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերին նվիրված խաչքարի մոտ արարողությունը վարել է Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 2015-ի սեպտեմբերի 11-ին դեկտեմբերի 9-ը ընդունել էր որպես Ցեղասպանություն հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության ու այդ հանցագործության նախազգուշացման օր։