News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը ԱՄՆ-ին կոչ է արել վերանայել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սաուդյան Արաբիան ԱՄՆ վարչակազմին կոչ է անում վերանայել Երուսաղեմի մասին  իր որոշումը»,- ասել է նախարարը Կահիրեում Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարների արտահերթ նիստում։

ԱՄՆ նախագահը չորեքշաբթի Սպիտակ տանը հայտարարել էր, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել Իսրայելի մայրաքաղաք եւ Պետդեպարտամենտին հանձնարարել էր սկսել Թել Ավիվից դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը։

Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա–իսրայելական հակամարտության առանցքային խնդիրներից է։ Իսրայելցիները 1967 թվականի պատերազմի ժամանակ զբաղեցրել էին քաղաքի արեւելյան հատվածը եւ պնդում են, որ Երուսաղեմը Իսրայելի միասնական եւ անբաժանելի մայրաքաղաքն է։ Պաղեստինցիները ցանկանում են քաղաքի արեւելյան հատվածը դարձնել իրենց պետության մայրաքաղաք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ