News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցով մեկնել է Եվրոպա եւ աշխարհամասի երկրներին մեղադրել երկակի ստանդարտների քաղաքականություն վարելու մեջ՝ համատեղելով Երուսաղեմին մայրաքաղաքի կարգավիճակ տալու ԱՄՆ նախագահի որոշման քննադատությունն ու հրեական պետության հրթիռային գնդակոծման մերժումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Փարիզ եւ Բրյուսել այցը կլինի Նեթանյահուի առաջին արտասահման այցն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ամերիկյան դեսպանատունն այդտեղ տեղափոխելու մասին՝ մերժելով պաղեստինցիների հավակնություններն ու անտեսելով այդ խնդրին շուրջ համաշխարահային հանրության մոտեցումները:

«Ես տեսնում եմ Եվրոպան, բայց պատրաստ չեմ համակերպվել նրա երկակի ստանդարտներին: Այդտեղից ես նախագահ Թրամփի պատմական որոշումը քննադատող ձայներ եմ լսում, բայց չեմ լսում Իսրայելի հրթիռային գնդակոծման կամ մեր նկատմամբ սադրանքների հրեշավոր արշավի քննադատություններ»,- մեկնելուց առաջ ասել է հրեական կառավարության ղեկավարը:

Փարիզում նա ծրագրել է հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ում նա «իր ընկերն» է անվանել:

«Այնուհետեւ ես Բրյուսելում կարեւոր հանդիպում կունենամ եվրոպական արտգործնախարարների հետ »,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդպիսի ձեւաչափով Իսրայելի վարչապետին չեն ընդունել վերջին 22 տարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ