ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, հաղորդում է Kommersant.ru- ն:
Նա նշել է, որ 1948 թվականին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հիմնարար սկզբունքները աշխարհի բոլոր շրջաններում դեռ փորձությունների են ենթարկվում:
«Մենք տեսնում ենք մարդու իրավունքների հանդեպ աճող թշնամանքը եւ նրանց նկատմամբ, ովքեր պաշտպանում են դրանք՝ այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են շահագործումից եւ մեկուսացումից օգուտ քաղել: Մենք տենում ենք ատելություն, անհանդուրժողականություն, դաժանության ծայրահեղ դրսեւորումներ եւ այլ հանցագործություններ: Այդ գործողությունները մեզ բոլորիս համար սպառնալիք են ստեղծում»,— ասել է նա: