News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Սուրբ Ծննդյան տոնավաճառում 15 մետր բարձրությամբ եղեւնին ընկել է, կան տուժածներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Aachener Nachrichten-ին:

Ըստ Aachener Nachrichten-ի՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 18:00-ին, Էշվայլեր քաղաքի տոնավաճառում:

Տուժել է մեկից մինչեւ 4 մարդ: Նրանք հոսպիտալացվել են: Նշվում է, որ երեխաներ չեն տուժել: Դեպքի պատճառը դեռ հայտնի չէ:

Ամանորյա տոնավաճառը փակվել է: Մոտ ժամանակներս եղեւնին կսղոցեն եւ կտանեն դեպքի վայրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ