News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, դեկտեմբերի 6-ին ավտոմատ հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունից:

Փորձաքննություն է նշանակվել հայտնաբերված ավտոմատի փաստով, այն է՝ նշանակվել է դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային և այլն։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, կան կասկածներ, որ զարհուրելի այս սպանությունը Կարեն Մ.-ն, ում թե թաղամասում, թե իր ընկերական շրջապատում ավելի շատ ճանաչում են «Ջոնի» մականվամբ, տարիներ առաջ Հաղթանակ (4-րդ գյուղ) թաղամասում դեղատուն բացելու նպատակով իր զոհից, ով նաև իր ազգականն է, 25 հազար ԱՄՆ դոլար է խնդրել ու քանի որ Արշակ Գալստյանի մոտ եղել է գումար, նա առանց երկմտելու տվել է: «Ջոնին» խոստացել է, որ դեղատունը սարքելուց հետո այն գրավ կդնի ու գումարը կվերադարձնի, սակայն խոստումը չի կատարել:

Գործին խառնվել են այլ մարդիկ, որոնք ստիպել են «Ջոնիին» պարտքը մաս-մաս վերադարձնել՝ ընդհանուր մնացել է մոտ 13 հազար դոլարի պարտք:

Ավելի ուշ Կարեն Մ.-ն հրաժարվում է վերադարձնել պարտքի մնացած մասը: Դրանից հետո էլ որոշ ժամանակ անց տեղի է ունեցել սպանությունը:

Աղբյուրի տեղեկություններով, հանցագործությունը հնարավոր է եղել արագ բացահայտել՝ շնորհիվ տեսախցիկների արձանագրած կադրերի։

Ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր, որ 38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր 2017 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Երեւան քաղաքի Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ կայանված իր` «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ որ Արշակ Գալստյանի ուղղությամբ հրազենային կրակոցներն արձակվել են մեկ այլ ավտոմեքենայի մեջ գտնվող անձի կողմից, ավտոմեքենայի մակնիշը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1986թ., ինչպես նաեւ՝ ավտոմեքենայի ղեկին գտնված անձի ինքնությունը, ով եւս Երեւանի բնակիչ է՝ ծնված 1994թ.:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նշված քրեական գործով Արշակ Գալստյանի սպանության համար որպես մեղադրյալ է ներգրավվել Երեւանի բնակիչը, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հանցագործությունն օժանդակելու համար կալանավորված 23-ամյա Դավիթ Ե.-ն նույնպես Ջոնիի բարեկամն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևան-Սևան ճանապարհին «Զիլը» կողաշրջվել է. 110 գազի բալոն լցվել է երթևեկելի հատված
Մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար. ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական...
Երևանում 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը…
Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
Շուտով կայցելենք՝ տեսնենք ու՞մ հրամաններն են կատարում։ Ի՞նչ հիմքով են...
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու երիտասարդներին
Մայիսի 5-ի ժամը 22.10-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության...
Բրազիլիայի հարավում ջրհեղեղների պատճառով իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 300 հազարը
Ընդհանուր առմամբ, ջրհեղեղից տուժել է 1,7 մլն մարդ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ