News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ավտոմատացրել է բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության ներկայացման գործընթացը՝ նպաստելով ոլորտային բիզնեսի աշխատանքային գործունեության արդյունավետության բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը: Կատարված բարեփոխումներն այսօր ՊԵԿ-ում ներկայացվել են հարկ վճարողներին եւ շահագրգիռ կողմերին: Ներդրված համակարգը թե՛ հարկային մարմնին, թե՛ ՀՀ բնապահպանության նախարարությանը վարչարարության կազմակերպումը էլեկտրոնային կառավարման դաշտ տեղափոխելու հնարավորություն է տվել: Փոփոխություններով պայմանավորված՝ 2017թ. հոկտեմբերից հարկ վճարողն այլեւս ստիպված չի լինելու հաշվարկ-հաշվետվությունը մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներկայացնել լիազոր մարմին, այնուհետեւ 5 աշխատանքային օրվա ընթացքում գրանցված հաշվարկ-հաշվետվությունը ներկայացնել հարկային մարմին, փոխարենն այսուհետ հարկային մարմնի պաշտոնական կայքէջի petekamutner.am միջոցով հարկ վճարողը հաշվարկ-հաշվետվությունը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով: «Համոզված եմ, որ այս բարեփոխումն էապես կրճատելու է հաշվարկ-հաշվետվություների ներկայացման ժամանակահատվածը՝ բիզնեսի համար առավել հարմարավետ միջավայրում աշխատելու հնարավորություն ստեղծելով»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:  Հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ներկայացվում է հաշվարկ-հաշվետվության ստացումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցում: Հարկային մարմինը հաշվարկ-հաշվետվությունը (այդ թվում` ճշտված) ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է ՀՀ բնապահպանության նախարարություն, որը, ճշգրտման անհրաժեշտության դեպքում, եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր ծանուցում է վճարողին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ