News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքիա եւ ուղղվել նախագահի նստավայր բանակցությունների համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ռուս նախագահի օդանավը վայրէջք է կատարել Անկարայի Էսենբողայի օդանավակայանում։ Այսօր ավելի վաղ Պուտինն այցելել էր Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա, որտեղ հայտարարել էր, որ ռուսական խմբավորումը դուրս է բերում այնտեղից։ Հետո Պուտինը մեկնել էր Եգիպտոս։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Պուտինին ձեռքսեղմումով, որից հետո նրանք մտել են նախագահական նստավայր, որտեղ եւ կընթանան բանակցությունները նեղ եւ ընդլայնված կազմով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ