News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն չի կարծում, որ Սիրիայում ռազմական հակամարտությունն ավարտվել է: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսքով՝ չկան «իրական պատճառներ» համաձայնելու, որ սիրիական պատերազմը վերջացել է, իսկ իրավիճակը շուտով կկարգավորվի, հաղորդում է DW- ն:

Եվրամիությունը Սիրիայի խաղաղ գործընթացի համար մեկ ճանապարհն է տեսնում` Ժնեւում բանակցությունները, որոնք անցկացվում են ՄԱԿ հովանու ներքո: Միայն ՄԱԿ-ը կարող է երաշխավորել «սիրիական հարցի քաղաքական լուծման հուսալի շրջանակը»: Միայն Ժնեւում պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո, Եվրամիությունը պատրաստ կլինի տրամադրել խոստացված ֆինանսական ռեսուրսները Սիրիայի վերականգնման համար, ընդգծել է ԵՄ գերագույն ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ