Apple ամերիկյան կորպորացիան գնել է երգերի, հեռուստաշոուների եւ տեսահոլովակների ճանաչման Shazam ծառայությունը, հաղորդում է The Verge- ը:
«Ուրախ ենք, որ տաղանդավոր Shazam-ի թիմը կմիանա Apple-ին: Apple Music եւ Shazam՝ սա կատարյալ համադրություն է, որը թույլ կտա մեր օգտատերերին իրականացնել իրենց երաժշտական կիրքը», - ասել են ընկերությունում:
The Verge-ը նշում է, որ գործարքը մեկ միլիարդից ավել է գնահատվել:
Ըստ The Independent-ի՝ գործարքը 400 մլն դոլար է գնահատվում:
The Verge-ը պնդում է, որ Shazam-ը Apple-ի համար օգտակար կլինի: