News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ցուցմունք տվեց վկա Ժիրայր Սարգսյանը, որը որպես ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան դեպքի օրը ծառայություն է իրականացրել Գլինկա եւ Որմնադիրների փողոցների խաչմերուկում:

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկան վկան պատմեց, որ հուլիսի 29-ին առավոտվանից ինքը ծառայություն է իրականացրել այդ խաչմերուկում, իրավիճակը հանգիստ է եղել, սակայն արդեն երեկոյան աղմուկ են լսել:

«Սարի թաղի վերեւի կողմից ձայներ լսեցինք, ոստիկանության զորքերից մի ջոկատ եկավ, մեր առջեւ կանգնեցին, մենք մնացինք հետեւում: Հետո աղմուկ լսեցինք, քարեր էին շպրտում, նույնիսկ մեզ էին քարեր հասնում, որովհետեւ մենք ներքեւում էինք, ոստիկանության զորքերի ջոկատը՝ վերեւում: Ոստիկանության զորքերից մենք մի 50 մետր հեռավորության վրա էին գտնվում: Շիշ էին շպրտում, փայտ, այլ առարկաներ: Դրանից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, այդ ընթացքում մեզ մոտեցավ Աշոտ Կարապետյանը, հանձնարարեց Արմեն Մարտիրոսյանին եւ եւս մի քաղաքացու բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Մենք գնացինք, հետ եկանք, արդեն հանդարտվել էր«,- պատմեց վկան:

Ժիրայր Սարգսյանը նշեց, որ ՊՊԾ գնդի կողմից կրակոցների ձայներ էին լսվում նաեւ, սակայն, դա կոնկրետ իրենց վաշտին չէր կարող հասնել, որովհետեւ տեսանելի չէին իրենք: Պաշտպանական կողմի հարցին ի պատասխան՝ վկան նշեց, որ ոստիկանության կողմից բարձրախոսով կոչեր լսել է, սակայն, թե քանի անգամ, չի հիշում:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցին՝ ցուցարարները փորձել են ճեղքել արգելապատնեշը, վկան պատասխանեց, որ չի հիշում: Մյուս հարցին՝ ամբաստանյալին Սարի թաղում տեսել է, Ժիրայր Սարգսյանը բացասական պատասխան տվեց:

«Ձեր կամ ոստիկանության զորքերի ծառայողների կյանքին կամ առողջությանը կարո՞ղ էր վտանգ սպառնալ այդ ընթացքում»,- հետաքրքրվեց դատավոր Վարդան Գրիգորյանը, ինչին վկան դրական պատասխան տվեց:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-¬¬ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ