News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կաշառք տալու եւ փաստաբանի կողմից կաշառքի դրդչության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ փաստաբան Վաղինակ Աթոյանը, խաբեությամբ զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Մանուկ եւ Սեդա Մանուկյաններին դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 03.10.2017թ.-ին կայացված դատավճռով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մանուկ Մանուկյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձեւով պատիժը փոփոխվել եւ նշանակվել է ավելի մեղմ պատիժ՝ 2 տարի ժամկետով ազատազրկում: Օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից` ամբաստանյալի շահերի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վաղինակ Աթոյանը, դատարանի հիշյալ որոշմամբ կատարված դրական փոփոխություններն իրեն վերագրելու եւ խաբեությամբ զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել է Մ. Մանուկյանին:

Վ. Աթոյանը ինչպես Մ. Մանուկյանին, այնպես էլ հետագայում նրա քրոջը՝ Սեդա Մանուկյանին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով հավաստիացրել է, թե, իբր, դատավորները ամբաստանյալի օգտին գործողությունները կատարել են կաշառքի դիմաց, որից հետո փաստաբանը համոզելու եղանակով դրդել է տալ 470.000 ՀՀ դրամ կաշառք` այն, իբր, դատավորներին փոխանցելու համար: Մանուկ եւ Սեդա Մանուկյանները տվել են իրենց համաձայնությունը, ապա` 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Վ. Աթոյանը Ս. Մանուկյանից անձամբ ստացել է հիշյալ 470.000 ՀՀ դրամը: Սակայն արդյունքում` Մանուկ եւ Սեդա Մանուկյանների կողմից պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալը ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ փաստաբանը հանցանք կատարելու դրդմամբ ստացած հիշյալ գումարն ի սկզբանե դատավորներին փոխանցելու մտադրություն չի ունեցել եւ այն խաբեությամբ հափշտակել է:

Այսպիսով, պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալու փորձի համար Մանուկ եւ Սեդա Մանուկյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ փաստաբան Վ. Աթոյանին` խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ