News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում տեղի է ունեցել «Դեպի ապագա» սառցե ներկայացման պրեմիերան, որին ներկա է գտնվել քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

Ներկայացումը բաղկացած է եղել երկու հիմնական հատվածներից: Առաջին հատվածում ներկայացվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի գեղարվեստական բեմականացումը սառույցի վրա, իսկ երկրորդ հատվածում հանդիսատեսներն ունկնդրել են գեղեցիկ համարներ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի սաների, ինչպես նաեւ «Բալետ սառույցի վրա» խմբի կատարմամբ:

Միջոցառման ներկաները խոստովանել են, որ մեծ բավականություն են ստացել ներկայացումից՝ վերապրելով բեմականացված տեսարաններն ու հիանալով բազմապիսի գեղարվեստական համարներով:

Տպել
Ամենաշատ