News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանի խորհրդարանը իսլամական երկրներին կոչ է արել խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ եւ նվազագույնի հասցնել ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմի վերաբերյալ ընդունված որոշումից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչման եւ ամերիկյան դեսպանատան՝ Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխման մասին:

«Մենք՝ Իսլամական խորհրդատվական խորհրդի ներկայացուցիչներս, խնդրում ենք բոլոր իսլամական երկրներին հնարավորինս արագ խզել դիվանագիտական հարաբերությունները սիոնիստական ռեժիմի հետ, ինչպես նաեւ նվազագույնի հասցնել ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը»,- ասված է 290 հոգու համար նախատեսված հայտարարության մեջ, որը ստորագրվել է խորհրդարանի 235 անդամների կողմից:

Հայտարարության մեջ իրանցի օրենսդիրները նշել են, որ այս որոշմամբ Միացյալ նահանգները «վերջին մեխն են խփել Մերձավոր Արեւելքում այսպես կոչված խաղաղ գործընթացի դագաղին»:

ԱՄՆ նախագահի որոշումը դրականորեն ընդունվեց Իսրայելում եւ բացասական արձագանքի արժանացավ աշխարհի բազմաթիվ պետությունների կողմից, առաջին հերթին՝ Մերձավոր Արեւելքի եւ Պաղեստինի: Ամբողջ իսլամական աշխարհում, այդ թվում նաեւ Իսրայելում բարձրացած բողոքի ալիքների հետեւանքով արդեն իսկ հարյուրավոր մարդիկ են տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ