News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համայնքային բյուջեների անարդյունավետ ծախսերի կամ թալանվելու վերաբերյալ որքան փաստեր եղել են, հրապարակվել են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով հարցին, թե շա՞տ են եղել դեպքեր, երբ համայնքային բյուջեն թալանվել է:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը օրերս համայնքների միության 6-րդ խորհրդաժողովում հայտարարել էր, որ համայնքային բյուջեից գյուղապետերը գումարներ են գողացել ու մսխել, որոնց իրենք ներել են, եւ որ հունվարից այլեւս թույլ չեն տա, որ գյուղապետերը թալանեն, Ջանջուղազյանն արձագանքեց. «Դուք հարցնում եք մի բան, որից ես տեղյակ չեմ: Դուք ինձ ճիշտ հարց չեք տալիս. ասում եք համայնքապետերին Սերժ Սարգսյանը ներել է, ու ինձ հարցնում եք, թե ում է ներել»:

Հարցին, թե որքա՞ն են անարդյունավետ ծախսերը համայնքների բյուջեների մասով, արդյոք մտահոգիչ են, նա պատասխանեց. «Եթե ես իմանամ անարդյունավետ ծախսի չափը, ինքը կդադարի անարդյունավետ լինել: Մեր խնդիրն է՝ ջանքեր գործադրել, որ նման ծախսեր չլինեն: Եթե ես իմանամ անարդյունավետ ծախսի տեղը, այն կդարձնեմ արդյունավետ»:

Ստվերային տնտեսության չափի մասով էլ նշեց, որ դրանք միայն գնահատականներ են, որոնք ամեն մեկն իր ունեցած տեղեկատվության եւ դատողությունների կարող է  կատարել. «Չի կարող այնպես լինել, որ դա համարենք պաշտոնական տեղեկատվություն, ու ասել, որ ՊԵԿ-ը դրա տեղը գիտի, բայց դեմը չի առնում»:

Ֆինանսների փոխնախարարը տեղեկացրեց, որ տարեկան համայնքային բյուջեներին հատկացվում է մոտ 48 մլրդ դրամի դոտացիա. «48 մլրդն էլ արդյունավետ է ծախսվում, որովհետեւ այն մասը, որ անարդյունավետ է ծախսվում, որոշակի հսկողության արդյունքում է պարզվում: Ամեն մի առանձին դեպքն իր լուծումն է ստանում»:

Դիտարկմանը, որ ժամանակին Վերահսկիչ պաշատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, թե բյուջեի գումարների 70 տոկոսը մսխվում է, Ջանջուղազյանը նկատեց. «Հիմա եթե այդպես ասվել է, դուք այդ 70 տոկոսի տեղը տեսե՞լ եք: Դուք պատկերացնում եք, որ այդքան գումարը կարող է մսխվե՞լ: Դուք շատ համառություն ունեք, բայց եթե կարծում եք՝ իմը դրանից պակաս է, ապա պետք է ձեզ հիասթափեցնեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ