News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրյուսելում կայացած Եվրոպական հրեական խորհրդարանի նիստի կետերից մեկը Իսրայելին աջակցելու հարց էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար, Եվրոպական հրեական խորհրդարանի պատգամավոր Ռիմա Վարժապետյանը`մեկնաբանելով հանդիպումը:

 «Այս անգամ նիստը Բրյուսելում տեղի ունեցավ՝ Եվրոպական պառլամենտի շենքում: Նիստին մասնակցել է ավելի քան 70 պատգամավոր: Շատ կարեւոր հանդիպումներ են տեղի ունեցել», - ասել է Ռիմա Վարժապետյանը:

Այս տարի նիստին մասնակցում էր Ֆրանսիայից իմամ Շալգումի Հասանը, Իսրայելի նախարար Այուբ Կարան:

«Նա տպավորիչ ելույթ ունեցավ, որի իմաստն այն է, որ Իսրայելը խաղաղության, ազատականության եւ ժողովրդավարության կենտրոնն է: Քանի որ մեր եվրոպական հրեական խորհրդարանը մուսուլմանական աշխարհի հետ աշխատելու կամուրջն է, առաջին հերթին, իմամի մասնակցությունը շատ կարեւոր էր:

Եվրախորհրդարանի պատգամավորներ կային, որոնք շատ լիբերալ են վերաբերում հրեական շարժմանը, որը մենք ներկայացնում ենք», - ասել է Ռիմա Վարժապետյանը:

Նախորդ նիստի օրակարգի հիմքը Եվրոպայում տիրող իրավիճակն էր: «Աղետ է այն, ինչը հիմա կատարվում է: Եվ մեր ձայնը, հայտարարությունները, հանդիպումները Եվրախորհրդարանի պատգամավորների հետ կարեւոր են: Մենք պետք է հաղորդակցվենք, պետք է ընկերներ լինենք: Քանի որ ամեն դեպքում այսօր փոքրիկ Իսրայելը չունի աջակցություն: Եվ եթե մենք ինքներս դրան չձգտենք, ապա ո՞վ պետք է այդ անի», - եզրափակել է Ռիմա Վարժապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ