News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայում յուրաքանչյուր 4-րդ կինը կյանքի ընթացքում սեռական բռնության է ենթարկվել մտերիմ մարդու կողմից։ Այդ մասին Բեռլինում հայ լրագրողների հետ զրույցում նշել է Գերմանիայի Ընտանիքի, կանանց, տարեցների եւ երիտասարդության դաշնային նախարարության բռնություններից կանանց պաշտպանության թիվ 403 բաժնի մասնագետ Նելլե Ռայխը։

Նրա խոսքով, նախարարությունը 2004թ. հետազոտություն է արել եւ ստացել այդ տվյալները։ 2013թ. ԵՄ-ն նոր հետազոտություն  արել 18-74 տարեկան կանանց շրջանում, Գերմանիայի տվյալները չեն տարբերվել 2004-ի արդյունքներից։ ԵՄ-ում Գերմանիան միջին դիրքերում է ընտանեկան բռնությունների առումով։

Նելլե Ռայխի խոսքով բռնության ենթարկված կանանց 2/3-ը ոստիկանություն չի դիմում։

Մինչեւ 1970-ական թվականները Գերմանիայում ընտանեկան բռնության մասին ընդունված չէր խոսել։ Առաջին ճգնաժամային կենտրոնը երկրում բացվել է 1974թ., իսկ այսօր երկրի տարածքում 400 ճգնաժամային կենտրոններ, բնակարաններ կան կանանց համար, խորհրդատվական ծառայություններ։

«Բռնություններից պաշտպանության օրենքը» Գերմանիայում ընդունվել է 2002թ., սակայն երկիրը բավական ուշ է միացել Ստամբուլյան կոնվենցիային, որն ուժի մեջ է մտնելու միայն 2018թ. հունվարին։ «Բռնություններից պաշտպանության մասին» գերմանական օրենքով կարգավորում է նաեւ տանիք բռնարարին հանելու գործընթացը։ Ըստ Նելլե Ռայխի, ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանությունը տանից հանում է նրան, ով ծեծի է ենթարկել։ Ընդ որում, եթե ծեծողը տանտերն է, նրան ժամանակավորապես հանում են բնակարանից, իսկ կինը, հնարավոր է վարձ վճարի այդ ժամանակի համար։

Բյուրոկրատական քաշքշուկների մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան նախարարության պաշտոնյան նշեց, թե խնդիրներ կան օրենքի կիրառման ընթացքում։ «Կինը ինքը պետք է դիմի դատարան, եթե նա որոշում է չդիմել, օրենքը ոչինչ չի կարող անել»,- նշել է Նելլե Ռայխը՝ հավելելով, որ ավելի հաճախ փախստական կանայք չեն դիմում, եւ գործնականում օրենքը ոչ միշտ է աշխատում։ Հարցին, թե որոնք են պատճառները, որ կանայք ոչ միշտ են ահազանգում բռնությունների մասին, նա մի քանի կետ նշեց՝

Ա) Տնտեսական կախվածության մեջ են։

Բ) Տեղյակ չեն իրենց իրավունքներից

Գ) Չգիտեն՝ ինչպես դիմել։

Դ) Չեն ցանկանում դիմել։

«Դրա համար կա վստահության հեռախոս, որով հնարավորություն են ստանում խորհրդատվություն ստանալ, ապա իրենք որոշեն՝ ինչպես վարվել»,- ասել է պաշտոնյան։

Բեռլինում հրատարակվող «Դեր Ֆրեյթագ» թերթի գլխավոր խմբագիր Զիմոնե Շմոլլակն էլ նշում է, թե Գերմանիայի ոստիկանության վիճակագրության համաձայն, 2015թ. արձանագրվել է ընտանեկան բռնության 127,5 հազար դեպք, իսկ 2016թ.՝ 133 հազար։ Տուժածների 80 տոկոսը կանայք են, 20 տոկոսը՝ տղամարդիկ։ Ընդ որում, բռնություններ գործադրած անձանց 89 տոկոսն է տղամարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ