News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կառավարությունը պահանջում է 2018-2019 թվականներին ՄԱԿ բյուջեն 250 մլն դոլարով կրճատել, հայտնում է Agence France Presse-ը:

Գործակալության տեղեկություններով՝ ամերիկյան կողմի առաջարկած կրճատումները կարող են վերաբերել Պաղեստինում, Լիբիայում եւ Աֆղանստանում ՄԱԿ առաքելություններին, հանգեցնել համաշխարհային կազմակերպության զարգացման ծրագրի դադարեցմանը եւ նոր աշխատակիցներ չընդունելուն, ինչպես նաեւ անձնակազմի աշխատավարձի կրճատմանը: Ի պատասխան ԱՄՆ առաջարկին՝ ՄԱԿ ներկայացուցիչները ֆինանսավորումը 170 մլն դոլարով կրճատելու պատրաստակամություն են հայտնել:

ՄԱԿ 2018-2019 թվականների բյուջեն նախատեսում են հաստատել մինչեւ տարեվերջ: Agence France Presse-ի տեղեկություններով՝ կազմակերպությունն իր կարիքների համար 5,4 մլրդ դոլար է խնդրում, ինչը 200 մլն դոլարով պակաս է, քան 2016-2017 թվականների բյուջեն:

Կազմակերպության բյուջեն ձեւավորվում է անդամ երկրների անդամավճարների հաշվին: Յուրաքանչյուր երկրի բաժինը հաշվարկվում է՝ ելնելով տասնամյա ժամկետում ՀՆԱ միջին ցուցանիշից՝ հաշվի առնելով բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը եւ արտաքին պարտքը: Այսօրվա դրությամբ ՄԱԿ խոշորագույն հովանավորը ԱՄՆ-ն է, որն ապահովում է կազմակերպության ծախսերի 20 տոկոսից ավելին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ