News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է վերանայի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը: Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Իլհամ Ալիեւը հայտարարել է Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովի ժամանակ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը «հակասում է միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին» եւ «մեծ անհանգստություն է առաջացնում մեզ մոտ»:

Ալիեւը գտնում է, որ որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ պաղեստինա-իսրայելական հակամարտության արդար եւ համապարփակ կարգավորման վրա, հանգեցնել վտանգավոր հետեւանքների Մերձավոր Արեւելքում: «Միացյալ Նահանգները պետք է վերանայեն այդ որոշումը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ