News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Փրկարարները «Սոյուզ ՄՍ-05» տիեզերանավից դուրս են բերել Երկիր վերադարձած տիեզերագնացներին՝ ռուս Սերգեյ Ռյազանսկիին, ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ռանդոլֆ Բրեզնիկին եւ Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց իտալացի Պաոլո Նեսպոլիին: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ տիեզերական թռիչքների կառավարման կենտրոնից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Որոնողափրկարարական ծառայության զեկույցի համաձայն, օպերատիվ-տեխնիկական խումբը տարհանել է տիեզերագնացներին կապսուլից: Անձնակազմի ինքնազգացողությունը լավ է»,-նշել են կենտրոնում:

Նշենք, որ տիեզերանավի անձնակազմը Միջազգային տիեզերակայանում անցկացրել է 139 օր: Մինչեւ հաջորդ արշավախմբի ժամանումը Միջազգային տիեզերակայան, այնտեղ աշխատանքը կշարունակեն «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինը եւ ՆԱՍԱ-ի աստղագնացներ Վանդե Հայը եւ Ջոզեֆ Ակաբան: «Սոյուզ ՄՍ-07»-ի մեկնարկը նախատեսված է դեկտեմբերի 17-ին՝ «Բայկոնուր» տիեզերակայանից:

Նոր անձնակազմում են «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Անտոն Շկապլերովը, ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Սքոթ Թինգլը եւ Ճապոնական աերոտիեզերական հետազոտությունների գործակալության տիեզերագնաց նորիշիգե Կանաին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ