News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Իշխանության հայտնվելը մի շարք անձանց  գործողությունների թիրախում բնական է ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ՀՀ տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեղադրանքով ԱՄՆ քաղաքացու հետախուզման մասին ԱԱԾ հաղորդագրությունը։

«Բնականաբար, իշխանությունը կարող է հայտնվել  մի շարք անձանց  գործողությունների թիրախում, քանի որ ժողովրդի եւ պետության պատասխանատուն գործող իշխանությունն է՝ ի դեմս ՀՀԿ-ի»,-նշել է նա

Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ կարեւոր է, որ ԱԱԾ-ն իր տեղում է, ճիշտ է աշխատում եւ կարողանում է հայտնաբերել նման դեպքերը․ «Մենք պետք է խոսենք այն դեպքերի մասին, որոնք չեն հայտնաբերվում»,-նշել է նա։

Հարցին, թե արդյոք նա վախեր կամ անհանգստություն չունի այս դեպքի հետ կապված, Բաղդասարյանը նշեց, որ քաղաքական գործիչը չի կարող վախով ապրել․ «Երեւույթն տհաճ է, բայց քաղաքացիները միշտ կարող են նման մտածելակերպ ունենալ, իսկ այդ ուղղությամբ ԱԱԾ-ն աշխատում է։

Նրա նշեց նաեւ, որ  մեկ-երկու դեպքերով գնահատական չի կարելի տալ իշխանության աշխատանքին, ապա ավելացրեց, որ  կարող են ամբիցիոզ մարդիկ լինել, ովքեր  ցանկանում են պատմության մեջ մնալ, ինչպես Հերոստրատն էր։

Իսկ հարցին, թե արդյոք կուսակցության ներսում քննարկումներ ծավալվում են , թե ինչն է սխալ արվում, նա պատասխանեց․ «Հոգեկան շեղում ունեցող կամ իշխանատենչ մարդու արարքը նստել քննարկելը ճիշտ չէ։ Նման գործողություններ կարող է կատարել նաեւ օտարերկրացին՝ զուտ ներքաղաքական իրավիճակը խարխլելու համար։ Մարդիկ էլ կան, որ տեսնելով սահմանադրական ճանապարհով չեն կարողանում իշխանության գալ, նման միջոցի են դիմում, որ առանց ռեսուրսի իշխանության գան»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ի կողմից հետախուզվում է ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն, ով  2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին:

Տպել
Ամենաշատ